Այդ մարզադաշտը գտնվում է Փարիզի Լա Գարեն-Կոլոմ արվարձանում։ Կառուցվել է 1907թ. և անվանվել է ֆրանսիացի հայտնի ռեգբիստ Իվ դյու Մանուարի անունով։ Այն << Ռասինգ Քլաբ դե Ֆրանս >> ֆուտբոլային ակումբի մրցավայրն է:
45 հազար հանդիսական տեղավորող << Իվ դյու Մանուարն >> 1924թ. արդեն եղել է ամառային օլիմպիական խաղերի գլխավոր ասպարեզ:
Այստեղ անցկացվում են հանրապետական և միջազգային մրցումներ. աթլետիկա, ռեգբի, ֆուտբոլ և նույնիսկ` բռնցքամարտ մարզաձևերից:
Մարզադաշտը մի քանի անգամ վերակառուցվել է։ 2024թ. օլիմպիական խաղերում այնտեղ կմրցեն մականորդները: